BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բրիտանիայի խորհրդարանը աջակցեց Թերեզա Մեյին

Բրիտանիայի խորհրդարանը աջակցեց Թերեզա Մեյին
08.12.2016 | 23:55

Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը համաձայնություն տվեց երկիրը ԵՄ-ից դուրս բերելու կառավարության ծրագրին: 448 պատգամավորներ կողմ էին, դեմ էին 75-ը: Բրյուսելի հետ բանակցությունները կսկսվեն եկող տարի մարտին: Թերեզա Մեյի կառավարությունը պարտավորվել է հրապարակել ԵՄ ղեկավարության հետ բանակցային գործընթացի հիմնական դրույթները՝ չպարզաբանելով մանրամասները, որ կարող են բանակցություններում թուլացնել Բրիտանիայի դիրքերը:

2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակչության 51,9 %-ը կողմ էր ԵՄ-ից դուրս գալուն: Նոյեմբերի սկզբին Գերագույն դատարանը վճռեց, որ կառավարությունը չի կարող հայտարարել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը (ԵՄ-ից դուրս գալու գործընթացի սկիզբը ազդարարող) ուժի մեջ մտնելու մասին՝ առանց խորհրդարանի համաձայնության:

Ենթադրվում է, որ Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու պայմանների բանակցությունները կտևեն երկու տարի:

ВВС

Հ.Գ. Բրիտանական թերթերի գլխավոր թեման դարձել է Համայնքների պալատի որոշումը, որով սկսվում է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը:

Guardian-ը գրում է, որ կողմ էր մեծամասնությունը՝ 448 մարդ, և ընդամենը 75-ն էին դեմ: Պատգամավորների որոշումը կառավարությանը իրավականորեն ոչինչ չի պարտավորեցնում, սակայն մեծ նշանակություն ունի իբրև աջակցություն վարչապետին ու նախարարներին: Կային տեսակետներ, որ լեյբորիստական կուսակցությունը, որի կազմում շատերն են ԵՄ-ում մնալու կողմնակից, որոշմանը դեմ կքվեարկի: Սակայն դեմ քվեարկեցին ընդամենը 20 լեյբորիստներ: Times-ը գրում է, որ նույնիսկ իշխող պահպանողական կուսակցությունը ջանում է ընդդիմության այդ փորձը ներկայացնել ժողովրդի կամքին դեմ գնալու քայլ: Քվեարկությունը հետևեց վարչապետ Թերեզա Մեյի որոշմանը՝ հրապարակել ԵՄ-ից դուրս գալու ծրագիրը՝ նախքան բրեկզիտի սկիզբը: Նրա կողմնակիցները դա անվանեցին Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու քարտ բլանշ:

Daily Telegraph-ը ևս քվեարկությունը գնահատում է իբրև Թերեզա Մեյին տրված ԵՄ-ից դուրս գալու քարտ բլանշ՝ խորհրդարանից: Բրեկզիտը կնվազեցնի ԵՄ-ից միգրանտների թիվը տարեկան 150 հազարով, սակայն բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա: Եվրոպայից միգրացիայի կրճատման պատճառով 2030-ին ցածր վարձատրվող աշխատողների միջին աշխատավարձը կես տոկոսով կբարձրանա, բայց մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 5,4 % կկրճատվի: Ահա այդպես:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ